NAZRVAN
Բնական հիմնային խմելու ջուր
pH 8.5
pH-ի բալանսավորված մակարդակը կարևոր է հոգնածությունը նվազեցնելու, մկանների վերականգնումը արագացնելու և առողջ ֆիզիկական վիճակը պահպանելու համար:
Որակայալ
Nazrvan-ի pH 8.5 ցուցանիշն ապահովում է օրգանիզմի բնական թթվահիմնային հավասարակշռությունը՝ երաշխավորելով հանքանյութերի առատ ներհոսք և առողջ ինքնազգացողություն։
100% բնական
Հայաստանի հրաբխային բարձրավանդակի 140մ խորությամբ հորից ստացվող Nazrvan-ը չի պարունակում հավելանյութեր և արհեստական բաղադրիչներ: Յուրաքանչյուր կաթիլի մեջ առկա են բնական հանքանյութեր և միկրոէլեմենտներ՝ հիդրոկարբոնատներ, կալցիում, մագնեզիում, կալիում և այլն։
Լավագույն ընտրություն
Nazrvan հիմնային ջուրը լավագույն ընտրությունն է ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Այն նպաստում է օրգանիզմի դիմացկունության բարձրացմանը, ամրապնդում է իմունային համակարգը և ապահովում էներգիայի անսպառ բնական աղբյուր։
Վերականգնող
pH 8.5
Բարձր ջրածնային pH 8.5 հիմքով Nazrvan-ը հեշտ է կլանվում օրգանիզմի կողմից՝ պաշտպանելով այն թթվային ռեֆլյուքսից և ապահովելով օրգանիզմը անսպառ էներգիայով, ինչն իր հերթին լրացնում է բալանսը ջրազրկման պարագայում: Nazrvan-ը լավագույն ընտրությունն է մարզիկների, առողջ ապրելակերպ վարող մարդկանց և կայուն կենսունակություն փնտրող ամեն մի անհատի համար:
Դու այն ես, ինչ խմում ես
Թու՞յլ եք զգում Ձեզ, ունե՞ք տրամադրության անկում կամ գերհոգնա՞ծ եք։Շատ հավանական է, որ Ձեր օրգանիզմի թթվայնությունը նորմայից բարձր է։Խմե՛ք Nazrvan․ այն օգնում է վերականգնվել՝ ապահովելով․
– Նյութափոխանակության և մարսողության բարելավում
– Արյան ճնշման և շաքարի մակարդակի կարգավորում
– Բորբոքային պրոցեսների կանխարգելում
– Հակաօքսիդանտային ազդեցություն
– Էներգիայով լի ինքնազգացողություն
– Արագ վերականգնում մարզումներից հետո
Հաճախ տրվող հարցեր
pH-ը չափման սանդղակ է՝ 0-14 միջակայքում, որը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ նյութը թթվային կամ հիմնային: 7-ը չեզոք է, 7-ից ցածրը՝ թթվային, իսկ 7-ից բարձրը՝ հիմնային: Մարդու օրգանիզմի պրոցեսները լիարժեք գործում են միայն երբ pH-ը բալանսավորված է, հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ, երբ ջրազրկումից հետո արագ վերականգնվելու կարիք կա։
Nazrvan-ը բնական հիմնային խմելու ջուր է, որը ստացվում է Հայաստանի հրաբխային բարձրավանդակի Սևջուր ջրավազանի հորից, որն ունի 140մ խորություն։ Այն ունի 8.5 pH և հարուստ է անհրաժեշտ հանքանյութերով և միկրոէլեմենտներով, ինչպիսիք են՝ հիդրոկարբոնատները, կալցիումը, մագնեզիումը և կալիումը, որոնք ապահովում են թարմ և բարձրորակ համ։
Հիմնային ջուրն օգնում է բալանսի բերել օրգանիզմի pH-ը և ապահովել այն անհրաժեշտ հանքանյութերով, գամմա միկրո և մակրոէլեմենտներով։ Խորքային ուսումնասիրությունները փաստում են նաև այնպիսի առավելությունների մասին, ինչպիսիք են՝ ոսկրերի ամրության ապահովումը, մարսողության և իմունային համակարգի բարելավումը, ինչպես նաև օրգանիզմում շաքարի մակարդակի և արյան ճնշման կարգավորումը։ Հիմնային ջրի օգտագործումը հատկապես խորհուրդ է տրվում երիկամային քարերի կանխարգելման նպատակով։ Այն նպաստում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը և կանխում է երիկամներում միզաթթվային քարագոյացմանը:
Այո՛, որպես հիմնային ջուր, Nazrvan-ը անվտանգ է բոլորի համար։
Ի տարբերություն սովորական շշալցված ջրի՝ Nazrvan-ն ունի բարձր pH, որը ստացվում է ոչ թե արհեստական գործընթացների, այլ հանքանյութերով հարուստ հրաբխային ակունքների շնորհիվ։ Այս բնական հիմնայնությունը՝ զուգորդված եզակի հանքային պրոֆիլի հետ, առանձնացնում է Nazrvan-ն իր համով և առողջարար հատկություններով։
Ի տարբերություն արհեստական հիմնային ջրի՝ Nazrvan-ն ունի հակաօքսիդանտային ազդեցություն, ինչը չեզոքացնում է օրգանիզմում առկա վնասակար տոքսինները, նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ու բարելավում ընդհանուր առողջական վիճակը։
Այո՛։ Nazrvan-ի բարձրորակ համը բարելավում է թեյ, սուրճի և ուտեստների համը։ Դրա հանքային պարունակությունը կարող է նաև նպաստել Ձեր ուտեստների սննդային արժեքի հավասարակշռմանը։
Հիմնային ջուրը որպես սեղանի ըմպելիք կարելի է օգտագործել օրական 1-1.5լ։
Այո՛։ pH-ի անհրաժեշտ քանակով հարուստ Nazrvan ջուրն օգնում է մեղմել պարբերաբար առաջացող թթվայնության զգացողությունը՝ հավասարակշռելով ստամոքսի թթվայնության մակարդակը և նպաստելով մարսողական համակարգի բարելավմանը։